«Կյանքը ցույց կտա, թե ինչպես կաշխատի». «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով իր նախկին կուսակից Սամվել Բալասանյանի՝ Գյումրու քաղաքապետ ընտրվելու փաստին: Հովհաննես Մարգարյանը Սամվել Բալասանյանին չի շնորհավորել: Լրագրողների տարակուսանքին նա արձագանքեց. «Մենք երբեք էլ իրար չենք շնորհավորել, թեպետ քանի անգամ ընտրվել ենք Գյումրուց: Մենք շատ մտերիմ ընկերներ ենք եղել, յուրաքանչյուրս ընտրել է իր ճանապարհը եւ դա տեսանելի է»: Հովհաննես Մարգարյանը ասաց, որ Սամվել Բալասանյանի հետ ինքն այժմ նախկին մտերիմ հարաբերությունները չունի ու ընդհանրապես կոռեկտ չհամարեց անդրադառնալ անձնական հարաբերությունների խնդիրներին, միայն իր նախկին ընկերոջն ու կուսակցին մաղթեց. «Եթե ընտրվել է գյումրեցիների կողմից, ուրեմն թող կյանքի կոչի բոլոր ծրագրերը, որոնք ունի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ