Անդրադառնալով Ստամբուլում անցկացված համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակին՝ բրիտանական BBC հեռուստառադիո կորպորացիան 30 րոպեանոց հաղորդում է նվիրել այդ թեմային:
Հաղորդման ընթացքում զարմանքով է արձանագրվել, որ ընդամենը երեք միլիոն ազգաբնակչություն ունեցող երկիրն արդեն 3-րդ անգամ հաղթում է՝ շրջանցելով այնպիսի «գրանդների», ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ուկրաինան: Հարց տալով, թե Հայաստանն ինչպե՞ս է կարողանում շախմատային այնպիսի հանճարներ ծնել, ինչպիսիք են հավաքականի անդամները, հաղորդման հեղինակները գրեթե ամենայն լրջությամբ դա կապում են Հայաստանի ջրի եւ օդի հետ: Բայց նաեւ ավելացնում են. «Թեեւ շախմատը տարածված է բազմաթիվ երկրներում, Հայաստանում այն իսկական ազգային մարզաձեւ է դարձել: Ուրիշ ոչ մի երկրում իմաստուն այս խաղին այնքան ուշադրություն չեն դարձնում, որքան Հայաստանում: Այնտեղ երկրի նախագահն է գլխավորում ազգային ֆեդերացիան: «Շախմատ» առարկան մտցված է դպրոցական հանրակրթական ծրագիր: Շախմատն այսօր Հայաստանի բրենդն է եւ երկիրը ճանաչելի է դարձրել ամբողջ աշխարհին: Հայերն ինտելեկտի արքան են եւ, շնորհիվ իրենց շախմատիստների, ամենախելացի ազգն աշխարհում», – BBC-ի մտորումները փոխանցում է «Regnum»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայերն ինտելեկտի արքան են եւ, շնորհիվ իրենց շախմատիստների, ամենախելացի ազգն աշխարհում», – BBC-ի մտորումները փոխանցում է «Regnum»-ը:
էս էլ նի՞խտ.