Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն խորհրդարան կգա Թեւան Պողոսյանը

Սեպտեմբեր 14,2012 11:25

Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ամփոփելով քառօրյա նիստերը, ասաց. «Մենք առաջարկեցինք, որ ԱԺ հայտարարության մեջ ԱԺ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը, դա չանցավ: Հասկանում ենք, որ կա այստեղ ռիսկ, բայց նաեւ համոզված ենք, որ խաղաղության ապահովման իմունիտետ կարող է ԼՂՀ-ն ձեռք բերել այն դեպքում, եթե կարողանանք այնպես անել, որպեսզի ԼՂՀ-ի անկախությունը միջազգայնորեն ճանաչվի: Ճիշտ է, կատարվեց նենգ, հրեշավոր գործարք, բայց արդյունքում բացառիկ հնարավորություն ունենք: Ադրբեջանն իրենց ազգային օրակարգի թիվ մեկ քաղաքականությունն  է դարձրել հայերին սպանելը, հայատյացությունը, իսկ դա դիտվում է որպես ցեղասպանության հատկանիշ, որովհետեւ սպանությունը կատարվել է էթնիկ հողի վրա: Բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ ԼՂՀ-ն կարող է լինել Ադրբեջանի կազմում, նրանք չեն ուզում տեսնել, կամ անտեսում են ցեղասպանության փաստը: Սա հնարավորություն ստեղծեց, որ մենք ԼՂՀ անկախության հարցը ավելի միջազգայնացնենք, կարեւորենք»:

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, նա նշեց. «Ավանդույթ է ձեւավորվել, որ ՎՊ-ն մտնում է խորհրդարան հաշվետվության, բազմաթիվ շորթումների, թալանի մասին է փաստում, բայց դրանք մնում են որպես արձանագրված փաստ, շարունակություն չեն ունենում: Եթե դա իրավական գնահատական չի ստանում, ուրեմն կամ այդ փաստերը կեղծ են, կամ այդ փաստերն օգտագործվում են իշխանությունների կողմից, դրանց հեղինակներն են: Կա նաեւ այն տարբերակը, որ իսկապես պատգամավորների զգալի մասը գործարար միջավայրից են, եւ նրանք խոչընդոտում են, որ դրանք իրավական գնահատական ստանան: Միլիարդների վնաս է տվում պետությանը, բայց ցավոք, դրանք իրավական գնահատական չեն ստանում: Ավելի լավ է ուրեմն ընդհանրապես որեւէ հաշվետվություն չներկայացվի»:

Հարցին՝ որոշվե՞լ է արդեն, թե ով է գալու Րաֆֆի Հովհանիսյանի փոխարեն՝ պարոն Հակոբյանը պատասխանեց. «Մինչեւ այս պահը համամասնական ցուցակում որեւէ տեղաշարժ չկա, կարծում եմ, չի լինի, եւ Թեւան Պողոսյանը կգա խորհրդարան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930