Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականությանը համապատասխանո՞ւմ են «Բջնիի» վերաբերյալ Ռուբեն Հայրապետյանի պնդումները

Սեպտեմբեր 14,2012 10:59

Իր հարցազրույցում Հայրապետյանը մեղադրում է Սուքիասյաններին, որ նրանք գործարանը շահագործելիս օրենքներ են խախտել։ «…Ընկերությունը երբեք օրենքին համապատասխան չէր գործել։ Եթե համեմատեք

Սուքիասյանի եւ իմ օրոք վճարված հարկերի ծավալը, ինքներդ կհամոզվեք դրանում, այնինչ, ես առայժմ հասել եմ Սուքիասյանի օրոք գոյություն ունեցած վաճառքի ծավալի ընդամենը 60 տոկոսին»,- ասել էր նա։ Այսինքն, հասնելով «Բջնիի» արտադրանքի նախկին՝ Սուքիասյանների օրոք ապահոված ծավալների ընդամենը 60 տոկոսին, Հայրապետյանը ավելի շատ է հարկ վճարում, քան Սուքիասյանները։ Այս պնդումը դժվար չէ ստուգել պաշտոնական տվյալներով։ Եվ ուրեմն, 2007-ին Սուքիասյանները վճարել էին 329 միլիոն դրամի հարկ։ Ուրեմն, եթե նայենք 2011-ի տարեկան տվյալները, Հայրապետյանի սեփականությունը դարձած այդ նույն գործարանը պետք է ավելի շատ հարկ վճարած լինի, ինչպես ինքն է ասում։ Նայում ենք եւ ի՜նչ տեսնենք։ Վճարվել է ընդամենը 90 միլիոն դրամ։ Արձանագրում ենք, որ Հայրապետյանի այս պնդումը, մեղմ ասած, եւս չի համապատասխանում իրականությանը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Համադրելով այս տվյալները՝ Հայրապետյանը, փաստորեն, ինքնախոստովանական ցուցմունք է տալիս։ Եթե նրա արտադրանքը նախկինի 60 տոկոսն է, ապա հարկերն էլ պետք է կազմեին գոնե Սուքիասյանների վճարածի 60 տոկոսը։ Իրականում ընդամենը 30 տոկոսն է։ Եվ սա այն պայմաններում, երբ 2007-ի համեմատ «Բջնիի» արտադրանքը մոտ 20 տոկոսով թանկացել է։ Բացի դրանից, հինգ տարվա ընթացքում զգալի ինֆլյացիա է արձանագրվել, հարկային փոփոխություններ են եղել եւ այլն։ Ստացվում է, որ ստվերն է մեծացել։ Ընդ որում, արձանագրենք, որ 2007-ին «Բջնին» նոր թափ էր հավաքում եւ, 2006-ի համեմատ ավելի քան երկու անգամ մեծացրել էր պետբյուջե վճարվող հարկերի ծավալը։ Ավելացնենք, որ ժամանակին, երբ Սուքիասյաններից խլված «Բջնին» հանվեց վաճառքի, նախկին սեփականատերերը առաջարկեցին սահմանված գնով ետ գնել եւ վճարումը կատարել տարաժամկետ։ Սուքիասյանների այս առաջարկը մերժվեց, բայց Հայրապետյանի այդ նույն առաջարկն ընդունվեց։ Ու հիմա Հայրապետյանը տարեկան 900 մլն դրամ է վճարում «Բջնիի» դիմաց։ Սա կարեւոր է այնքանով, որ խոշոր հարկատուների ցանկում այս 900 միլիոն դրամը ձեւակերպվում է որպես հարկ։ Բայց բոլորովին կապ չունի «Բջնի» գործարանի բուն գործունեության հետ։ Դա գործարանի գինն է։ «Բջնիի» գործունեությունը ցույց տվող ցուցանիշները երետւմ են ««ՌՌՌ» հանքային ջրերի գործարան» անունը կրող տնտեսվարողի վճարած հարկերով։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930