«Արցախի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Խանումյանի դեմ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան, եւ այսօր ԼՂՀ առաջին ատյանի դատարանում կլսվի գործով առաջին նիստը։ Հիշեցնենք, որ Խանումյանի դեմ ՀՀ/ԼՂՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-ոդ մասով քրեական գործ է հարուցվել ընտրություններից հետո վերջինի եւ Արցախի պետական համալսարանի ռեկտորի միջեւ տեղի ունեցած վեճի պատճառով։
Դրանից հետո Հայկ Խանումյանը նաեւ հայտարարություն էր տարածել, որով ասում էր, թե գործն անկողմնակալ չի քննվում, եւ որ ոստիկանությունը կատարում է Արցախի Հանրապետության նախագահի քաղաքական պատվերը։ Հիշեցնենք նաեւ, որ մեղադրյալը Բակո Սահակյանի մրցակից Վիտալի Բալասանյանի շտաբի ներկայացուցիչն էր։ Նշենք, որ հարուցված գործում Խանումյանը ներգրավված է որպես մեղադրյալ, իբրեւ խափանման միջոց՝ կիրառված է ստորագրությամբ չհեռանալը։
«Հրապարակ»
Կարդացեք նաև