Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառերը հատում են, որ անտառի աշխատողների աշխատավարձերը վճարեն (ձայնագրություն)

Սեպտեմբեր 14,2012 10:37

«Հայանտառներ» հ/կ նախագահ Նազելի Վարդանյանը մտավախություն ունի, որ առաջիկա տարիներին անտառային ծրագրեր իրականացնելու համար Հայաստանը հողերի սակավության խնդրին է բախվելու: «Դրա համար այն ժամանակ էի առաջարկել, որ անտառային հողերի կատեգորիայի փոփոխությունը արվեր  օրենքով՝ Ազգային ժողովի կողմից, ոչ թե կառավարությունով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ն. Վարդանյանը: Անդրադառնալով անտառային ոլորտում Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին, թե 40 պետական ներդրումների տոկոսն անարդյունավետ է օգտագործվել, տիկին Վարդանյանն ասաց. «Չգիտեմ էլ, թե պետությունն այդ ինչ միջոցներ է հատկացրել: Անցած տարվա բյուջեն բավարարել է միայն անտառի աշխատողների   աշխատավարձի 80 տոկոսը, այսինքն այն 20 տոկոսը վճարելու համար պետք է ծառ կտրեին:  Բյուջեն, ի սկզբանե, այնպես է կազմվում, որ դրա մեջ դրվում է այն հնարավորությունը, որ ծառ պետք է կտրեն, որ մարդկանց աշխատավարձ տան»:

VOICE217

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930