Համաշխարհային ռոքի աստղ, Black Country Communion խմբի անդամ Գլեն Հյուզը սեպտեմբերի 13-ին մասնակցել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած համերգին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս–ը, Գլեն Հյուզը Dorians խմբի համերգի հատուկ հյուրն էր: Խմբին նվագակցում էր Black Country Communion-ի մեկ այլ անդամ` Դերեք Շերինյանը:
Անվճար բացօթյա համերգը կայացել է Ստեփանակերտի կենտրոնում, դրան ներկա են եղել հազարավոր արցախցիներ:
Գլեն Հյուզը դարձավ առաջին ռոք-աստղը, ով ելույթ է ունեցել Ստեփանակերտում:
Սեպտեմբերի 13-ին Գլեն Հյուզին եւ Դերեք Շերինյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Կարդացեք նաև
1973-1976թթ. Գլեն Հյուզը Deep Purple խմբի բաս-կիթառահարն էր, այնուհետեւ համագործակցել է բազմաթիվ անվանի երաժիշտների հետ:
Բացի Գլեն Հյուզից եւ Դերեք Շերինյանից, Black Country Communion խմբում հանդես են գալիս կիթառահար Ջո Բոնամասան եւ հարվածային գործիքներ նվագող Ջեյսոն Բոնեմը: Վերջինս Led Zeppelin խմբի լեգենդար երաժիշտ Ջոն Բոնեմի որդին է: