Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:
ՕԵԿ քաղխորհուրդը ամփոփեց 2012թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ-ում անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության արձանագրած արդյունքները: Մասնավորապես, «Օրինաց երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում առաջադրել էր 11 համայնքի ղեկավարի թեկնածու, որոնցից 10-ը ընտրվել են: Քաղխորհուրդը քննարկեց նաև սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացիկ նախապատրաստական աշխատանքները, որում «Օրինաց երկիր» կուսակցությունը ևս առաջադրել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ:
Քաղխորհուրդը քննարկեց և հաստատեց ՕԵԿ մարզային և տարածքային կառույցների, ինչպես նաև Երիտասարդական և Կանաց Միությունների ձևավորմանն ու գործունեությանն առչվող կազմակերպչական հարցեր: Արձանագրվեց, որ վերջնականապես ավարտին է հասցվել կուսակցության վերակազմավորման աշխատանքները:
ՕԵԿ քաղխորհուրդը, ի թիվ այս հարցերի, քննարկեց կուսակցական կազմակերպչական և ներքաղաքական այլ հարցեր ևս:
ՕԵԿ մամուլի հաղորդագրություն