Այսօրվա մամուլի ասուլիսում ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի անդամ Արսեն Գալստյանն Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ կասի ի պատասխան օլիմպիական խաղերի օրերին հայկական որոշ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությանը, թե ինքը Հայաստանից հեռացել է Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած խնդիրների պատճառով, Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոնը պատասխանեց. «Դա անհեթեթություն է: Մեր ընտանիքը Հայաստանից գնացել է այն պատճառով, որ մեր տունը քանդվել էր հարեւան երկրից արձակված արկի պայթյունից: Այդ ժամանակ ես ընդամենը յոթ տարեկան էի եւ պարոն Գագիկ Ծառուկյանին նախ չէի ճանաչում, ապա այդ տարիքում ես ՀԱՕԿ-ի նախագահի հետ որեւէ խնդիր ունենալ չէի կարող»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ