Երբ Հովիկ Աբրահամյանը պետք է ընտրվեր ԱԺ նախագահ, ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը նրանից երաշխիքներ պահանջեց, որ այս խորհրդարանում ուրիշների փոխարեն քվեարկություններ չեն լինի: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ ամեն ինչ կանի՝ դա թույլ չտալու համար: Սակայն «Ազատություն» ռ/կ-ի տեսանյութում ակնհայտ երեւում է, որ սեպտեմբերի 11-ի նիստի օրը հենց ԲՀԿ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը քվեարկում է ուրիշի փոխարեն:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այդ միջադեպն այսպես մեկնաբանեց. «Խորհրդարանական կյանքի ինտրիգներից մեկն է դա: Չեմ կարծում, որ դրանով աշխարհը քանդվեց»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն Դուք նորմա՞լ եք վերաբերվում, երբ մի պատգամավոր կարող է քվեարկել ուրիշի փոխարեն, նա պատասխանեց. «Իհարկե, նորմալ չեմ համարում, բայց միեւնույն ժամանակ պիտի գիտակցել, որ քաղաքական թիմերը քվեարկում են այնպես, ինչպես կարողանում են վերլուծել, համատեղել կարծիքները եւ մեկ քվեարկության որակով են քվեարկում: Այդ պարագայում կարծում եմ, մեկը մյուսի տեղը քվեարկելը, իհարկե, խախտում է, բայց հանցագործություն չի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ