Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու նորընտիր քաղաքապետը գարեջուր կհյուրասիրի լեհերին

Սեպտեմբեր 13,2012 19:40

Այսօր ճանաչողական այցով  Շիրակի մարզում էր Արևելյան գործընկերներից մեկը`  Լեհաստանի Վելիկոպոլսկայի վոյեվոդության մարշալ Մարկ Վոզնյակի գլխավորած պատվիրակությունը:

Մինչ  նրանց ժամանումը մի հետաքրքիր միջադեպ գրանցվեց մարզպետարանի դիմաց. «Վարչական իրավախախտումների» մասին օրենքի 137.2 հոդվածի դեմ բողոքի դուրս եկած անհատական տաքսու վարորդները, շրջափակեցին  մարզպետարանի դիմացի փողոցը` պահանջելով հանդիպում մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ: Մարզպետարանի բոլոր պաշտոնյաների  հորդորները` ազատել տարածքը, ապարդյուն անցան, մինչև որ ժամանեց մարզպետը ու անձամբ հանդիպման օր նշանակեց: Մի կերպ ցրելով վարորդների բողոքի ակցիան`  մարզպետը վերջապես   ընդունեց հյուրերերին: Աշոտ Գիզիրյանը  նրանցից նախևառաջ շնորհակալություն հայտնեց Լեհաստանում հայ համայնքի նկատմամբ անչափ ջերմ վերաբերունք ցույց տալու համար ու կատակելով հորդորեց .«Միգուցե այդքան շատ բարիդրացիական  վերաբերմունք պետք չէ՞, որ նրանք հայ մնան»: Այնուհետ ներկայացրեց Շիրակի մարզը, խոսեց ՏԻմ ընտրություններից ` հայտարարեց, որ դրանք անցել են արդար ու թափանցիկ: Հետաքրքիրն  այն է , որ հյուրերին  Գյումրու թանգարաններն ու տեսարժան  վայրերը  ուղեկցելուց զատ, մարզպետարանի պաշտոնյաները  որոշել էին  հանդիպում կազմակերպել  նորընտիր քաղաքապետ հետ. սակայն  ոչ թե քաղաքապետարանի շենքում (այնտեղ, ըստ էության,  տիրակալը դեռ Վարդան Ղուկասյանն է),  այլ` Սամվել Բալասանյանի   գարեջրի գործարանում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930