Այսօր` սեպտեմբերի 13-ին, ժամը 16:20-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 68-րդ կմ-ին իրար են բախվել պարսկական 2 ավտոբուսներ:
Ինչպես դեպքի վայրից shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ տասնյակից ավելի վիրավորներ տեղափոխվեցին հիվանդանոցներ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ բոլոր վիրավորները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:
Ոստիկանությունը փորձում է պարզել վիրավորների և վարորդների ինքնությունը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի