Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ առաջարկելով ավելի էժան մեքենաներ հատկացնել խմբակցություններին ու մշտական հանձնաժողովներին: Ըստ նրա, մեզ պես սուղ պայմաններ ունեցող երկրի համար ԱԺ-ի պատվիրած մեքենաները շռայլություն են: Նշենք, որ խոսքը Toyota Camry մեքենաների մասին է:
Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից մեկնաբանություն խնդրեց այս առաջարկի վերաբերյալ: Գ. Սահակյանի խոսքերով՝ «ՀԱԿ-ը քյասիբի հոգեբանություն ունի, դա քյասիբի հոգեբանություն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ