Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական ֆիլմերը պատրվակ են եղել հարձակվելու ՀՔԱՎ-ի վրա». Կարեն Թումանյան

Սեպտեմբեր 13,2012 17:46

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի` իրավապաշտպան կազմակերպության վրա ապրիլի 16-ին վանաձորցի ցուցարարների կողմից կատարած հարձակման գործի շրջանակներում քրեական գործի հարուցումը մերժելու մասին Լոռու մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Նարեկ Օսյանի որոշումը վիճարկելու վերաբերյալ դատական նիստի քննությունը:

Ապրիլի 16-ին ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը դեմ վանաձորցիները հարձակվել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա: Արդյունքում՝ գրասենյակի գույքը վնասվել էր, աշխատակիցներից մեկի առողջությանն էլ վնաս էր պատճառվել:

Կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանը դատարանին տրամադրեց տեղեկատվություն այն մասին, որ դեպքի եւ իշխանությունների վերաբերյալ միջազգային կազմակերպությունները եւս արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը:

Կարեն Թումանյանը այն կարծիքն արտահայտեց, որ վանաձորցիները, ըստ էության, ոչ թե դեմ են եղել ֆիլմերին, այլ ընդամենը դա պատրվակ է եղել կազմակերպված հարձակվելու կազմակերպության աշխատակիցների վրա եւ ոչնչացնելու կազմակերպության գույքը:

«Ոսկե ծիրանի» փառատոնը կազմակերպվել է ՀՀ-ում եւ թուրքական ֆիլմեր են ցուցադրվել, ընդ որում թուրք ռեժիսորի կողմից բեմադրված ֆիլմը ՀՀ-ում արժանացել է կոչման: Եթե, ընդհանուր առմամբ, ՀՀ իշխանությունները եւ կոնկրետ հանրության որոշակի մաս, ովքեր իշխանությունների կողմից հովանավորվել են, դժգոհ էին հակառակորդի ֆիլմերի ցուցադրմանը, ապա այս դեպքում իշխանության կողմից կազմակերպված ֆիլմերին նույն արձագանքը պետք է լիներ նույն մարդկանց միջեւ: Ուստի, սա նշանակում է, որ իրենք, ըստ էության, ոչ թե դեմ են եղել ֆիլմերին, այլ ընդամենը սա կազմակերպված հարձակում է եղել կազմակերպության աշխատակիցների եւ կազմակերպության գույքի նկատմամբ` այդ պատրվակն օգտագործելով»:

Լոռու մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Նարեկ Օսյանն էլ, թեեւ դեմ չարտահայտվեց նյութերը գործին կցելուն, այնուամենայնիվ, հակադարձելով փաստաբանի դիրքորոշմանը, նշեց, որ վերջինիս` դատարանի ներկայացրած նյութերը որեւէ առնչություն չունեն կատարվածի հետ:

«Դա ընդամենը ենթադրություն է, որ կողմ են եղել դրա ցուցադրությանը: Այդ նյութերը որեւէ առնչություն չունեն կատարվածի հետ »:

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 28-ին, ժամը 14: 00-ին:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930