Ս.թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներին՝ գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ: Իմաստուն խաղի հայ վարպետներին Ս. Օհանյանը շնորհավորել է Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ անգամ հաղթողի կոչումը նվաճելու առթիվ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման ավարտին հայկական շախմատի հերոսներից Լևոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Գաբրիել Սարգսյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին պարգևատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, իսկ մեր ընտրանու անդամ Սերգեյ Մովսիսյանին՝ «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Կարդացեք նաև