Լրահոս
Օրվա լրահոսը

Քանաքեռ- Զեյթունի ղեկավար Արայիկ Քոթանջյանին ազատեցին պաշտոնից

Սեպտեմբեր 13,2012 16:52

Երեւանի Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանի հրաժարականի պատճառն առողջական վիճակն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արայիկ Քոթանջանը:

Նրա խոսքով, իր առողջական վիճակն անհամատեղելի էր վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի հետ: «Թաղապետի աշխատանքը շատ ծանր է, եւ համեմատելի չէ այլ աշխատանքի հետ»,- ասաց Քոթանջյանը, հավելելով, որ արդեն այսօրվանից նշանակվել է Երեւանի քաղաքապետի խորհրդական` վարչական շրջանների աշխատանքների գծով:

Իր նշանակման հրամանն, ըստ Քոթանջյանի, արդեն եղել է:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Գեւորգ Ղազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել