Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը վարչակազմի համակարգի մաս է կազմել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2012 16:33

«Արմատական ընդդիմությունն ու իշխանությունը հավասարապես սպանում են մարտի 1-ի 10 զոհերի հետաքննությունը»,- «A1+»-ին այս մասին ասել էին մարտի 1-ի զոհերի հարազատները: Կիսո՞ւմ է այս տեսակետը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Aravot.am-ի զրույցում նա ասաց. «Մեր երկրում ընդդիմությունը, առավել եւս արմատական ընդդիմություն անվանումը կորցրել է իր իմաստը, որովհետեւ երկրի վարչախումբը իր վրա է վերցրել ընդդիմության ֆունկցիաները: Եվ Սերժ Սարգսյանը հիմա ոչ միայն հանրապետության, շախմատային ֆեդերացիայի, այլեւ կարծես թե ընդդիմության ղեկավարն է: Երկրում մնացել է դիմադրությունը, իշխանության հետ համագործակցող մի խումբ, որոնք իներցիայով իրենց անվանում են ընդդիմություն: Քնեցնել, թե չքնեցնել, ինձ համար հարց չէ, պարզ է, որ ե՛ւ մարտի 1-ը, ե՛ւ հոկտեմբերի 27-ը, ե՛ւ Վահեի գործը պետք է քնեցնեն, խուսափեն պատասխանատվությունից»:

Նա ասաց, որ ընդդիմությունը՝ այդ թվում նաեւ ՀԱԿ-ը, վարչակազմի համակարգի մաս է կազմել:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930