Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքսոպատոլոգ. խոպանից «նվերներով» են վերադառնում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2012 16:10

 Աշնանը սեռավարակների ակտիվացումը ոչ թե եղանակով է պայմանավորված, այլ, ինչպես մասնագետներն են փաստում, դրանց ինկուբացիոն շրջանի ավարտմամբ: Այսինքն` ըստ մաշկավեներաբան Սամվել Հովհաննիսյանի, ամառային արձակուրդները այս կամ այն հանգստի վայրում անցկացնելուց հետո, որոշ մարդիկ սեռավարակներով են հիվանդանում, ինչն, ըստ բժշկի, պատահական կապի հետեւանքով է լինում: Վարակի թաքնված շրջանն անցնելուց հետո, որը տեւում է մի քանի ամիս, մարդու մոտ գանգատները սկսվում են:

Այսօր «Պրեսս մաստեր» մամուլի ակումբում հյուրընկալված Սամվել Հովհաննիսյանն ու բժիշկ-սեքսոպատոլոգ Արսեն Գրիգորյանն իրենց պրակտիկայում նկատել են, որ ամենաշատ վարակվողները 25-45 տարեկան տարիքային խումբն է, որոնց մեջ տղամարդկանցից 10 տոկոսով պակաս նաեւ կանայք են: Չնայած պարոն Հովհաննիսյանն ասաց, որ պատահում է, երբ իրեն է դիմում 70-80 տարեկան տղամարդը` այս կամ այն սեռավարակով. «Քանի դեռ մարդը հնարավորություն ունի սեռական հարաբերություն ունենալ, այնքան ժամանակ վարակվելու հավանականությունը կա»:
Արսեն Գրիգորյանի խոսքերով, աշնանը խոպանից եկեղ տղամարդկանց որոշ մասը սեռավարակների առումով դատարկաձեռն չի վերադառնում. «Խոպանից «նվերներով» են գալիս»: Ըստ բժշկի, պատահում է, երբ առանց խնդրի են դիմում ստուգվելու, ասենք` ամուսնանալուց առաջ:

Բժիշկները կոչ արեցին, գանգատներ ունենալու դեպքում, ոչ թե ինքնաբուժմամբ զբաղվել` հետեւելով «տատական-պապական» մեթոդներին ու դեղատան աշխատակցի խորհուրդներին, այլ դիմել կոնկրետ մասնագետի, քանի որ, ըստ նրանց, տարատեսակ դեղեր օգտագործելը նվազեցնում է լուրջ բուժման արդյունավետությունը: Այսինքն` հիվանդությունը դառնում է դեղակայուն եւ անգամ բժշկի նշանակած ճիշտ դեղը կարող է լիարժեք արդյունք չտալ:

Բժիշկ Հովհաննիսյանի խոսքերով, այսօր սեռավարակներն ամենաարագ եւ ամենաշատ տարածված հիվանդություններն են եւ ժամանակ առ ժամանակ սեռավարակի նոր տեսակներ են ի հայտ գալիս:

Թե որն է այսօր ամենատարածված սեռավարակը` բժիշկ Հովհաննիսյանի պատասխանը` տեսանյութում.

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930