Դատարանը խորհրդակցական սենյակում է
Վահե Ավետյանի սպանության գործով այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ սկսվեց Դավիթ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործոդ դատաքննությունը:
Դատարանում դատաքննությանը հետեւելը ընդհանրապես դատական նիստին հետեւելն ու լսելը մեծ ջանքեր է պահանջում՝ դատաքննության լսելիության հետ կապված:
Դահլիճում 3 անձ նախազգուշացվել է դատավորի կողմից՝ սանկցիա է կիրառվել միայն նրա համար, որ սկսել են բարձր խոսել:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանը հանդես եկավ դատախազ Արթուր Դավթյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ: Նա ասաց, որ դատախազը քրեական գործ հարուցվելու օրվանից սկսած, իրականացրել է դատախազական հսկողություն, սակայն տեղեկանալով, որ գործի նախաքննությունը ընթանում է խախտումներով, ոչինչ չի ձեռնարկել: Երեմ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալ Նորայր Հայրապետյանը 21.06.2012թ. կամավոր ներկայացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն: Մինչ ներկայանալու պահը նրա նկատմամբ ոչինչ չի եղել՝ թե որպես վեճի մասնակցի, թե որպես միջադեպի հետ անմիջական կապ ունեցող: Փաստաբանն ասաց, որ անգամ իր պաշտպանյալի նկատմամբ ապացույց չկա եւ որ «արհեստականորեն նրան միավորել են մյուսների հետ»:
Երեմ Սարգսյանը մեջբերեց Վահե Ավետյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հատվածներ առկա վնասվածքների հետ կապված եւ հարցրեց, թե վնասվածքները ինչ հաջորդականությամբ եւ ծանրությամբ, ով կա ինչպես է հասցրել՝ պարզ չէ: Դա է եղել պատճառը, որ բողոքարկել է դատախազին եւ որ ինքը վստահ է, որ համապատասխան հանձնարարական կլիներ, սակայն դատախազը մերժել է իրենց:
Նա ասաց, որ դատախազը ոչ օբյեկտիվ կարծիք ունենալով, չի կարող իրականացնել արդարադատություն եւ որ կանխակալ վերաբերմունք ունի կատարվածի վերաբերյալ:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ