Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդեռլանդներն ընտրեց Եվրամիության «կողմնորոշմամբ» խորհրդարան

Սեպտեմբեր 13,2012 15:44

Երեկ Նիդեռլանդներում խորհրդարանական ընտրություններ էին: Երեկոյան 21-ին փակվեցին ընտրատեղամասերը, իսկ մի քանի ժամ անց արդեն հայտնի էին նախնական, իսկ գիշերվա 3-ին` վերջնական արդյունքները:

Նիդեռլանդներն ընտրեց Եվրամիության «կողմնորոշմամբ» խորհրդարան:
Նիդեռլանդների խորհրդարանական ընտրություններում հաղթեց աջակողմյան «Ազգ, ազատություն, դեմոկրատիա» կուսակցությունը ` Մարկ Ռուտեի գլխավորությամբ, որը խորհրդարանում կունենա 41 պատգամավոր:

Երկրորդ տեղում են սոցիալ-դեմոկրատները` «Աշխատանքի կուսակցությունը»՝ 39 պատգամավորով (Դիդերիկ Սամսոմ ):
Գերտ Վիլդերսի` ծայրահեղական ընկալվող «Ազատություն» կուսակցությունը, որը համարվում էր նաեւ որպես «հակաեվրոպական» ուղղվածությամբ կուսակցություն, ջախջախիչ պարտություն կրեց (այն այլեւս 15 պատգամավոր կունենա՝ նախկին 24-ի փոխարեն):
Փաստենք, որ նոր կառավարություն կազմելու համար թե «աջերը» եւ թե «ձախերը» չունեն մեծամասնություն (76 ձայն` 151-ից), ուստի ստիպված են բանակցությունների միջոցով կոալիցիոն կառավարություն ձեւավորել:

Մինչեւ վերջնական կաբինետի ձեւավորումը՝ Նիդեռլանդներում պաշտոնավարում է գործող վարչապետը: Ընդ որում, այս երկրում նոր վարչապետը պարտադիր չէ, որ լինի իշխող կուսակցության ներկայացուցիչ:

Եվ եթե բանակցությունների արդյունքում Մարկ Ռուտեն չկարողանա կառավարություն ձեւավորել, ապա հնարավոր է՝ այն ձեւավորի «Աշխատանքի կուսակցության» լիդեր Դիդերիկ Սամսոմը, որը երկրորդ տեղում է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930