Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Շուշանյանը քննիչին հարցրեց, թե ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվել «երեք աստղանի հրեշին»

Սեպտեմբեր 13,2012 15:35

Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 13-ի նիստում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել Արտակ Նազարյանի մահվան նախորդ օրը վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի եւ Ա. Նազարյանի միջեւ, կապիտան Հակոբ Մանուկյանի հեռախոսով, կայացած հեռախոսազրույցի մասին: Մանուկյանի հեռախոսի բարձրախոսը միացված է եղել, Ուդումյանը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Նազարյանի հասցեին, վերջինս պատասխանել է Ուդումյանին, դրանից հետո նրանք պիտի հանդիպեին, Ուդումյանը՝ «երեք աստղանի հրեշը» (զինվորներն այդ մականունն են դրել նրան-Ո.Ս.) պիտի գար եւ «հարցերը լուծեր»:

Շուշանյանը որպես վկա դատակոչված գործով քննիչ Լեւոն Պետրոսյանին հարցրեց .«Ո՞րն է պատճառը, որ նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել քրեական գործով 5 ամբաստանյալներին եւ մեղադրանք չի առաջադրել Գագիկ Ուդումյանին: Ո՞րն է այն չափանիշը, որ դուք որոշել եք, որ Արտակ Նազարյանը չէր կարող ինքնասպան լինել Գագիկ Ուդումյանի հետ խոսակցության ազդեցության տակ, մանավանդ, որ այդ խոսակցությունը տեղի է ունեցել դեպքի նախորդ օրը»: Դատավոր Մարդանյանը հանեց հարցը, ասելով, որ այն մեղադրանքի ծավալի հետ կապ չունի, քրեական գործով Ուդումյանի նկատմամբ հարուցված մեղադրանք չկա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930