Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Իջևանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի ղեկավարի թեկնածու էին գրանցված գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Օհանյանը և նրա դուստրը` նույնպես ՀՀԿ անդամ, 31-ամյա Լիանա Օհանյանը: Վերջինս ուսուցչուհի է, նաեւ զբաղվում է գործարարությամբ, մարզի տարածաշրջաններում դասավանդում է տոնական սեղանների ձեւավորման հմտություններ:
Ռաֆիկ Օհանյանը 1991թ.-ից ղեկավարում է Աճարկուտ համայնքը, նա համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ-ի առաջադրմամբ: «Աղջիկս առաջիկայում կհանի իր թեկնածությունը»,- նախկինում մեզ ասել էր Ռաֆիկ Օհանյանը:
Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (նստավայրը՝ Նոյեմբերյան) նախագահ Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Լիանա Օհանյանը ինքնաբացարկ է հայտնել:
Այսպիսով, 21 տարի պաշտոնավարող Ռաֆիկ Օհանյանը եւս 4 տարի կղեկավարի 185 բնակիչ ունեցող Աճարկուտը :
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ