Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Հարսնաքարում» ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով դատավարությունը: Դատաքննությանը, բացի լրագրողներից, կմասնակցեն նաեւ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները: Նրանցից մի մասը «Նեմեց Ռուբոն պետք է պատժվի Վահե Ավետյանին սպանելու համար» եւ սեռական հայհոյանք պարունակող ցուցապաստառներով կանգնել են դատարանի շենքի առջեւ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ