Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. Եվրոպան կոկորդիլոսի արցունքներ է թափում հայ զինվորի ոսկորների վրա, բայց պատժամիջոցներ չի կիրառում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2012 15:16

«Հունգարիան Ավստրոհունգարական պետության ժառանգորդն է, որը համագործակցել է Հիտլերի հետ՝ հրեաների ցեղասպանությունը կազմակերպելու գործում: Այնպես որ, դադարեցրեք «եվրոպական արժեքներ» ասելը: Հունգարիան անտեսում է ԱՄՆ-ին եւ եվրոպական արժեքները, մինչդեռ եվրոպական դիվանագիտությունը փայլուն կերպով ծանոթ է հայկական հարցին»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նա առաջարկում է իրականացնել համահայկական մոբիլիզացիա՝ հայկական հարցը քննելու եւ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ համապատասխան գործողություններ կատարելու նպատակով. «Պատերազմի վերսկսման դեպքում հանկարծակիի չգալու համար պետք է վերցնել բուլդոզերները եւ մայրուղին մաքրել մինչ օդանավակայան, որպեսզի անակնկալի չգանք ու ասենք, թե եկան ու մեզ մորթեցին: Տագնապ չեմ տարածում, բայց նորմալ պետության պես պետք է պատրաստ լինել դրան՝ մտածելով հաղոդակցության անխափանության մասին: Բացի այդ, պետք է ստեղծել ժամանակակից՝ Հայաստան-ԼՂՀ-Իրան հաղորդակցությունը: Շուտով բոլորը զբաղված են լինելու նախագահական ընտրություներով, հետեւաբար՝ պետք է առավելագույնս զգոն լինել»:

Շիրինյանը հավելեց, որ պատերազմի վերսկսման դեպքում հայ ժողովուրդը պատրաստ է կրկին համախմբվել. «Նույնը տեղի ունեցավ Արցախյան պատերազմի ժամանակ. տասնյակ անգամ կերած-խմած ադրբեջանցին փախավ ոտաբոբիկ հայ զինվորից»:

Քաղաքագետի խոսքով, Հայաստանը պետք է հույսը իր վրա դնի, քանի որ Եվրոպան հայկական հարցի, նույնիսկ՝ մեկ հայ զինվորի համար երաշխիք չունի. «Եվրոպան մարդասպանին եւ զոհին, այսինքն՝ Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում հավասարակշռություն պահպանել, մինդեռ դա Ադրբեջանին է վերաբերում: Բոլորը կոկորդիլոսի արցունքներ են թափում հայ ժողովրդի ոսկորների վրա, բայց պատժամիջոցներ չեն կիրառում. ցավակցական խոսքեր պետք չեն: Եթե մենք լինենք հավասարակշռված, կոնֆլիկտն Ադրբեջանի հետ կշարունակվի»:

Անդրադառնալով Սիրիական խնդրին, Լեւոն Շիրինյանն ասաց, որ քանի դեռ Ասադը դիմադրում է, Հայաստանը ազատ գործելու ժամանակ ունի. «Սիրիայի կառավարության անկումից հետո Թուրքիան կակտիվանա եւ նոր խնդիրներ կստեղծվեն: Թուրքը կախվել է մեր ոտքերից եւ չի թողնում շնչենք»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930