Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային հեռուստառադիոընկերության պարզաբանումը

Սեպտեմբեր 13,2012 15:09

«Հայկական ժամանակ» օրաթերթի 2012 թվականի սեպտեմբերի 13-ի համարում լույս տեսած «Հ1 ը գրաքննում է ԱԺ հայտարարությունները և հարց ու պատասխանը» հոդվածի վերաբերյալ հայտում ենք հետևյալը.

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը նախկին խմբագրությամբ սահմանում էին Հանրային հեռուստաընկերությամբ Ազգային ժողովի պատգամավորների հայտարարությունների և վարչապետին ու Կառավարության անդամներին տրված հարցերի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրելու դրույթները, որոնք Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի ՍԴՈ-678 որոշմամբ ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին հակասող և անվավեր: ՀՀ Սահմանադրական դատարանը գտել է, որ այդ իրավական նորմերը չեն երաշխավորվում սահմանադրաիրավական անկախ կարգավիճակ ստացած մարմնի` Հանրային հեռուստառադիոընկերության, գործառնական անկախությունը և կառուցակարգային ինքնուրույնությունը և հակասում են Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին և ՀՀ Ազգային ժողովն առաջին հերթին պետք է առաջնորդվի ՀՀ Սահմանադրության 27, 83.2 հոդվածների, ինչպես նաև Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի թիվ R (96) 10 հանձնարարականի, դրա բացատրական հուշագրի, Խորհրդարանական վեհաժողովի` Հանրային հեռարձակում թիվ 1641 (2004) 1 հանձնարարականի դրույթներով:

«Հայկական ժամանակ» օրաթերում լույս տեսած հոդվածում վկայակոչված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35 հոդվածի 4-րդ կետը ներկա խմբագրությամբ սահմանում է, որ պատգամավորների հարց ու պատասխանները և հայտարարությունները ամբողջությամբ պետք է հեռարձակվեն ոչ թե Հանրային, այլ այդ նպատակով անցկացված մրցույթում հաղթող ճանաչված հեռուստառադիոընկերության կողմից:

Հանրային հեռուստաընկերությունն, օգտվելով իր խմբագրական ազատությունից, իր նախաձեռնությամբ հեռարձակում է իր կողմից պատրաստված հաղորդումները ՀՀ ԱԺ նիստերի, պատգամավորների հարց ու պատասխանների և հայտարարությունների վերաբերյալ, որում ներառվում են բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող տարբեր պատգամավորների ելույթներն ու հայտարարությունները, իսկ Հանրային ռադիոընկերությունն իր նախաձեռնությամբ ԱԺ նիստերը հեռարձակում է ամբողջ ծավալով՝ ուղիղ եթերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930