Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը թույլ է տալիս ասել, որ թիմերի միջեւ պատերազմ է». Ստեփան Սաֆարյան

Սեպտեմբեր 13,2012 14:57

Տարածված լուրերն այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն պատգամավոր է դառնալու Ստեփան Սաֆարյանը՝ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղարը հերքեց, ասելով. «Լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այդպիսի հարցերի քննարկում մինչ այս պահը «Ժառանգությունում» չի եղել: Կարծում եմ՝ պետք է ընդունել այն, որ այդ մանդատին հավակնում է ցուցակում հաջորդ համարը: Այս պահին ես բացառում եմ իմ գործոնը»:

Սաֆարյանն անդրադառնալով ԲՀԿ-ի դիրքորոշմանը՝ կապված նահագահական ընտրությունների հետ, ասաց, որ համոզված է, որ  ԲՀԿ-ն դեռեւս վերջնական որոշում չունի իր մասնակցության ձեւի վերաբերյալ. «Սա իմ տպավորությունն է: Կարծում եմ՝ դրա պատճառներից մեկը իրավիճակի այն բարդությունն է, որում հայտնվել է ԲՀԿ-ն: Երկրորդ եւ երրորդ նախագահների շահերի սիտուացիոն տարբերման պատճառով,  չափազանց դժվար է մանեւրել մի դաշտում, որտեղ նկատվում է լարվածության աճ այդ երկու թեւերի միջեւ: Չնայած խնդիր կա թույլ չտալ կոնֆլիկտ՝ իշխանության եւ ընդդիմության միջեւ»,-ասաց Սաֆարյանը, հավելելով, որ, այնուամենայնիվ,  Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցի հրապարակումը, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը թույլ է տալիս ասել, որ երկու թիմերի միջեւ առայժմ ընթանում է միջնորդավորված պատերազմ. «Թե ինչպես կհանգուցալուծվի այն՝ դեռեւս դժվար է ասել: Չնայած ԲՀԿ-ի իրավիճակը բարդ է, որովհետեւ մի կողմից արդեն իսկ կանխավ հայտարարվել է, որ 2013 թվականի նախագահական ընտրությունների նպատակը կառավարության փոփոխությունն է, ինչը հնարավոր է անել, եթե ԲՀԿ-ն ունենա սեփական թեկնածու նախագահական ընտրություններում եւ բարդացնի իշխանության համար իրավիճակն ու մտնի սակարկությունների դաշտ: Բայց դա անելը վտանգներ է պարունակում հենց ԲՀԿ-ի համար, հետեւաբար՝ սա է պատճառը, որ ներկայիս իրավիճակում ուժերի հավասարակշռությունը պահպանվում է: Բարդ է խոսել իր թեկնածուի եւ  նրա  անձի մասին, հատկապես, երբ պոտենցիալ թեկնածուներից մեկը կարող է Վարդան Օսկանյանը լինել, ով դարձավ իշխանությունների կողմից, քրեական գործի իմաստով, կախյալ՝  հայաստանյան արդարադատությունից: Կարծում եմ՝ ԲՀԿ-ն դեռ իր որոշումների մասին չի հայտարարի, օգտվելով առիթից, որ դեռ ժամանակ կա»:

Սաֆարյանը խոսելով նաեւ ընդդիմության թեկնածուից, ասաց, որ այս առումով քաղաքական ուժերը մի փոքր ավելին են գնահատում իրենց սեփական հնարավորությունները միայնակ մասնակցելու, չնայած քաջ գիտակցելով, որ իրենց թեկնածուներն այնպիսին չեն, ինչպիսին կուզեին լինել, չնայած, ըստ նրա՝  որոշ ժամանակ անց բանակցությունների խնդիրր կծագի, կհասկանան, որ բանակցելն ու պայմանավորվածություններ ձեռք բերելը անհրաժեշտ է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930