Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանի համոզմամբ՝ ԼՂՀ-ի ճանաչման խնդիրը պետք է լիարժեք օրակարգ բերվի

Սեպտեմբեր 13,2012 14:36

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ արտաքին քաղաքական զարգացումներին:

Սաֆարյանի գնահատմամբ՝ Սաֆարովի արտահանձնման գնահատման նպատակներից մեկը եղել է կոնֆլիկտի թեժացումը, որից Ադրբեջանն ու Թուրքիան ունեին իրենց յուրահատուկ սպասելիքները. «Ադրբեջանի ցանկությունն էր խնդիրը բարձրացնել միջազգային օրակարգ, որովհետեւ, ըստ էության, շարունակում է դժգոհել, որ աշխարհը հետաքրքրված չէ դրանով ու լուծումներ չի տալիս, իսկ Թուրքիայի համար էական է եղել Մինսկի խմբի ձեւաչափի այնպիսի փոփոխություն, որտեղ ինքը կկարողանա սողոսկել»:

Ըստ Սաֆարյանի՝ այս հարցերին անդրադառնալու իր նպատակն այն է, որ վերջին շրջանում Հայաստանում հայտարարություններ են հնչում՝ ուղղված բանակցային գործընթացը դադարեցնելուն, ինչն էլ, իր կարծիքով, սխալ է. «Դրա կարիքը չկա, քանի որ բանակցություններ փաստացի չկան: Բայց փակուղի մտցնել այդ գործընթացը՝ կնշանակի ստեղծել իրավիճակ, որ միջազգային կառույցները մտածեն ֆորմատի փոփոխության կամ այլ բաների մասին, ինչի մասին էլ երազում է Թուրքիան: Կարծում եմ՝ չափազանց զգույշ պետք է լինել տարածաշրջանում լարվածությունն ավելացնող քայլերի կապակցությամբ»:

Սաֆարյանը նաեւ շեշտեց, որ այս իրավիճակում Հայաստանը լուծելու խնդիր ունի, դա ԼՂՀ-ի ճանաչման խնդիրը լիարժեք ձեւով եւ Հայաստանի, եւ միջազգային հանրության օրակարգ բերելն է:

Սաֆարովի արտահանձնման հետ կապված քայլերում Սաֆարյանին մտահոգում է այն, որ չի լսում կոնկրետ պահանջներ. «Եթե մենք պետք է բավարարվենք միջազգային կառույցների եւ պետությունների հայտարարություններով, ապա կարելի է ասել, որ մեր առաջացրած աղմուկը անիմաստ էր»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930