Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ նախագահը տեղյակ չէ՝ Վերահսկիչ պալատը գիտության ոլորտում ինչ խախտումներ է բացահայտել

Սեպտեմբեր 13,2012 14:23

«Չէ, երեկ մի մոմենտ լսեցի, որտեղի՞ց պետք է ես իմանամ, առայժմ տեղյակ չեմ, պետք է տպագրվի, նոր կիմանանք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` անդրադառնալով գիտության ոլորտում  Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին: Ավելի ուշ նա պնդեց, որ Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումները մանր-մունր խախտումներ են.  «Ինչ -որ բաների մասին նրանց հաշվետվության մեջ կար, երկու տարի առաջ էր… Խախտումները այնպիսի խախտումներ չեն, որ չարաշահում լինի, խախտումները եղել են այս կամ այն օրենքի բանը ճիշտ կիրառելու կամ չկիրառելու մասին: Այդ մասին Վերահսկիչ պալատը գրել է եզրակացությունը, ունեցել ենք քննարկումներ: Եղել են փոքր գումարներ, որոնք վերադարձրել ենք»: Գիտության ոլորտում ՎՊ-ի արձանագրած խախտումը, թե նույն թեման կրկնակի է ֆինանսավորվել, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ֆինանսավորումն իրականցնում է պետական կոմիտեն, եթե կոմիտեն կրկնակի գումար է տվել, պետական կոմիտեն պետք է պատասխանի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930