Մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանն այսօրվանից հացադուլ է հայտարարել կառավարության շենքի առջեւ: Նա մի քանի տասնյակ գյուտեր ներկայացնող թղթերը շարել է կառավարության շենքի աստիճաններին ու դրանք ներկայացնում է անցնող-դարձողներին:
Պարոն Մխիթարյանը Aravot.am-ին պատմեց, որ ինքը հարյուրավոր բանաձեւեր է հայտնաբերել աստղագիտության եւ ֆիզիկայի ոլորտում ու ներկայացրել Գիտությունների ազգային ակադեմիա, բայց այնտեղից պատասխանել են , որ չեն քննարկելու: Նրա համոզմամբ՝ իր բոլոր գյուտերը աշխարհը ցնցելու են , բայց Հայաստանում դրանք «բանի տեղ դնող չկա»:
Ինքնակոչ գյուտարարի խոսքերով, իր գյուտերից հատկապես արժեքավոր են հավերժական շարժիչն ու օգտակար գործողության գործակցի նոր ցուցանիշը. «Աշխարհը սահմանել է, որ օգտակար գործողության գործակիցը 100-ից մեծ չի կարող լինել, բայց ես ապացուցում եմ, որ կարող է … Հավերժական շարժիչին աշխարհը 10 միլիարդ դոլար է խոստանում»:
Նա նաեւ ասաց, որ հացադուլը շարունակելու է Գիտությունների ազգային ակադեմիայի առաջ:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ