Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեռուստաընկերության ղեկավարը նույնպե՞ս այն կարծիքին է, որ «Ա1+»-ը վերադարձել է

Սեպտեմբեր 13,2012 12:45

«Շնորհավորում եմ մեր հասարակությանը «Ա1+»-ի՝ այսքան երկար սպասված վերադարձի համար», հայտարարել է ԱԺ հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

«ՉԻ»- Փաստորեն՝ «Ա1+»-ը վերադարձել է, բայց մարդկանց վրա «խաբար չկա»։ Իշխանությունները, համենայն դեպս, շատ կցանկանային հարցը հենց այդպես ներկայացնել։ Մինչդեռ, մեր կարծիբով, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե այդ հեռուստաընկերության «վերադարձի» մասին կարծիք հարցնեին նաեւ հեռուստաընկերության տնօրենից եւ պարզեին՝ նա նույնպե՞ս այն կարծիքին է, որ «Ա1+»-ը վերադարձել է։ Վերջին հաշվով՝ նույն հաջողռւթյամբ կարելի է, ասենք, սեփականատիրոջից խլել երթուղային գիծը եւ փոխարենը նախկին սեփականատիրոջը այդ նույն երթուղուց անվճար օգտվելու կտրոն տրամադրել։

Ամեն դեպքում, իհարկե, լավ է, որ «Ա1+»-ի լրատվական թողարկումները դարձյալ եթերում են։ Այլ հարց է, թե արդյո՞ք դա կարելի է գնահատել որպես առաջընթաց՝ այդ հեռուստաընկերության ոտնահարված իրավունքները վերականգնելու ճանապարհին։ Այ այստեղ արդեն իսկապես լուրջ կասկածներ կան։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930