Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը՝ ընդդիմությանը. «Մի՛ ոտնահարեք մեր համեստությունը»

Սեպտեմբեր 13,2012 12:44

Խորհրդարանի նիստերին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջին օրերին պարբերաբար դիտողություն է անում պատգամավորներին, որ չաղմկեն, չխոսեն ու չխանգարեն նիստը: Դիտողություններն ուղղվում են հատկապես ընդդիմության թեւին: Այսօր ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի՝ կուտակային կենսաթոշակի մասին օրինագծի ներկայացման ժամանակ Հովիկ Աբրահամյանի նյարդերը տեղի տվեցին: Դիմելով ընդդիմությանը եւ մասնավորապես ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին՝ նա ասաց. «Խնդրում ենք մի քիչ ցածր խոսել: Ես զարմացած եմ ուղղակի: Անընդհատ ասում եմ, էլի բարձր խոսում եք: Եթե շատ կարեւոր հարց եք քննակում, գնացեք ձեր աշխատասենյակում քննարկեք: Մի՛ ոտնահարեք մեր  համեստությունը»:

Ի պատասխան՝ ընդդիմության պատգամավորները ժպտացին ու խնդրեցին Վարդան Արամյանին ավելի բարձր խոսել: Իսկ Հրանտ Բագրատյանը կատակեց. «Փորձ չունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930