Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածին են ժամանելու տասը քաղաքապետեր

Սեպտեմբեր 13,2012 12:40

Հոկտեմբերի 7-9-ը Էջմիածնում կանցկացվի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության ընդհանուր ժողով և տնօրենների խորհրդի նիստ: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ նիստին մասնակցելու են 10 քաղաքապետեր, խորհրդի անդամներ. «Հայաստանից այս կազմակերպության անդամ են Երևանը, Էջմիածինը, Գորիսը: Թուրքիայից կազմակերպությանն անդամակցում են մի քանի քաղաքներ, իսկ Ադրբեջանից` միայն Բաքուն»:
Գրիգորյանն ասաց, որ Էջմիածնին շնորհակալագիր հանձնելու ժամանակ այդ երկու երկրների ներկայացուցիչները միասնական դեմքով սկսել են քաղաքական հայտարարություններ անել, իսկ կազմակերպության ղեկավարն ասել է, որ Էջմիածինը լիարժեք անդամ է ու գնահատվում է իր կատարած աշխատանքի համար:
«Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպությունը միջազգային ոչ պետական կազմակերպություն է, ստեղծվել է 1993 թ. սեպտեմբերի 8-ին:
ՀՊԺՔԿ-ն ներառում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված 238 քաղաքներ: Այդ քաղաքները ներկայացվում են իրենց քաղաքապետերի կողմից:
Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախագահ Ազատ Վարդանյանն ասաց, որ մեծ պատիվ է, որ այս նիստը անցկացվում է Հայաստանում. «Միաժամանակ Էջմիածին են ժամանելու տասը քաղաքապետեր: Լավ հնարավորություն է Հայաստանը ներկայացնելու համար, լավ առիթ է համագործակցության կամուրջներ ստեղծել քաղաք-քաղաքի հետ: Կարևոր միջոցառում է մեր երկրի համար, մեծ, լուրջ գնահատական է, որ տրվել է էջմիածնին»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930