Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը բողոքում է Հանրային հեռուստատեսությունից. «Տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգի 35 հոդվածի կոպիտ խախտում»

Սեպտեմբեր 13,2012 12:34

Քիչ առաջ ԱԺ նիստում 91 կողմ,  2 դեմ եւ 13 ձեռնպահ արդյունքներով քվեարկվեց եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ կանոնակարգում փոփոխությունների հարցը: Մինչ քվեարկությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կանոնակարգում որոշել են ընդդիմության որոշ առաջարկներ ընդունել եւ համաձայնության գալ: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, որը նախորդ նիստին հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու կանոնակարգի փոփոխություններին, հայտարարեց՝ «Չնայած որոշել էինք դեմ քվեարկել, բայց դեմ չենք քվեարկի, քկվեարկենք ձեռնպահ»:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատել էր, որ Հանրային հեռուստատեսությամբ բոլորի հարցուպատասխաններն ամբողջությամբ եթեր չեն հեռարձակվել: Նրա խոսքերով՝ «Տեղի է ունեցել կանոնակարգի 35 հոդվածի կոպիտ խախտում»: Բացի այդ, նա ասաց, որ ԱԺ-ում հարցերը քվեարկության են դրվում 55 հոդվածի պահանջների հակառակ:

Այս պահին ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացնում է կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխությունների օրինագիծը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930