«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն կուսակցության խմբակցությունը համալրող պատգամավորի հարցը կորոշվի վաղը չէ մյուս օրը:
Այլ մեկնաբանություններից՝ մամուլում շրջանառվող տարբեր անունների մասին, պարոն Մարտիրոսյանը զերծ մնաց, հավելելով, որ երկու օր հետո կայանալիք վարչության նիստում կորոշվի, թե ով կգնա խորհրդարան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև