Լրահոս
Օրվա լրահոսը

Լիտվայի Սեյմի պատգամավորական խումբը դատապարտել է ադրբեջանական իշխանությունների քայլերը

Սեպտեմբեր 13,2012 11:50

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել  խմբի լիտվական կողմից համանախագահ Ալգիս Կաշետայի հետ` բարձր գնահատելով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու վերաբերյալ Լիտվայի Սեյմի մի խումբ պատգամավորների` միջազգային հանրությանն ուղղված հայտարարությունը:

Հայտարարությունը ստորագրած պատգամավորները, այդ թվում` Ալգիս Կաշետան, Կեստուտիս Մասյուլիսը, Դալյա Կուոդիտեն, Դանգուտե Միկուտյենեն, Պյետրաս Լուոմանասը,  իրենց խորին մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ, որին 2006 թ. ապրիլին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը ցմահ բանտարկության էր դատապարտել Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար:

Սեյմի անդամների խումբը համոզմունք է հայտնել, որ Ռ.Սաֆարովին ներում շնորհելը կարող է հանգեցնել նման հանցագործությունների կրկնության, այն հակասում է միջազգային չափանիշներին եւ կարող է խափանել Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

ԱԺ փոխնախագահը հեռախոսազրույցում նշել է,  որ ՀՀ Ազգային ժողովում բարձր են գնահատում լիտվացի գործընկերների համարժեք արձագանքը, որով նրանք միանում են այն ժողովրդավարական ու համամարդկային արժեքներին հավատարիմ միջազգային հանրությանը, որն իր դատապարտող խոսքը հնչեցրեց ադբեջանական իշխանությունների հակաիրավական գործողությունների առնչությամբ:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930