Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազն անտեսեց իրեն դիմող կանանց (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2012 11:40

Պաշտպանության նախարարին տեսնելու համար՝ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերն այսօր երկու խմբի էին բաժանվել. մի խումբը կառավարության շենքի գլխավոր մուտքի, մյուսը՝ հետնամուտքի մոտ էր կանգնել:

Հետնամուտքի մոտ ցուցարարները «բռնացրին» պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին: Նրան ցույց տվեցին, իրենց որդիների մահվան դեպքով իրենց բացահայտած նոր ապացույցները, հետո նախարարին ուղղված նամակը փոխանցեցին:

Ավելի ուշ հետնամուտքի մոտ ցուցարարները մոտեցան կառավարության շենքին մոտեցող ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: «Պարոն դատախազ մի բան կարող եմ ձեզ ասել»,- դատախազին դիմեց ցուցարարներից մեկը, բայց պարոն Հովսեփյանը առանց պատասխանելու ու շրջվելու՝ գնաց: Ոստիկաններն էլ փակեցին ցուցարարի ճանապարհը: Մանրամասները տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930