Արմատական ընդդիմությունն ու իշխանությունը հավասարապես սպանում են մարտի 1-ի 10 զոհերի հետաքննությունը,-համոզված են զոհերի հարազատները
Վաչագան Ֆարմանյանը, ով մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրն է, խոստովանում է, որ այլեւս ոչ մեկի հետ հույսեր չի կապում, որ կբացահայտեն սպանությունը, նույնիսկ իշխանության փոփոխությունը նրան չի ոգեւորում։
«Անհույս ապրում ենք, էլի, մի տեղ չկա, էլի, որ ասենք, հեսա էսի, որ նստավ լավ ա լինելու»,- «Ա1+»-ին ասաց նա։
Վաչագան Ֆարմանյանը կմխիթարվեր, եթե իշխանության կամ ընդդիմության մեջ լինեին մարդիկ, որոնք կիմանային որդու գերեզմանի տեղը, կայցելեին, կմխիթարեին։ Մխիթարվելու կարիք է զգում նաեւ ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննան։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ