Երեկ «Սինոփսիս Արմենիա» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում Եվրոպական աստղաֆիզիկայի կենտրոնի գիտաշխատող, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը հանդիպում ունեցավ ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի «Հաղթողների ակումբի» անդամների հետ:
Պարոն Իսրայելյանը ակումբի երիտասարդ անդամներին ծանոթացրեց աստղագիտության ոլորտում վերջին տարիներին տեղի ունեցած ձեռքբերումներին: Աստղաֆիզիկոս Իսրայելյանը նրանց հետ զրուցեց երկրի ներքին էներգիայի, մոլորակների դասավորվածության, ուղեծրերի, միգամածության եւ երիտասարդ կադրերին հետաքրքրող այլ հարցերի մասին:
Քանի որ Գարիկ Իսրայելյանը իր անձնական կապերի շնորհիվ նաեւ նպաստել է, որ աշխարհահռչակ ռոք աստղեր հյուրախաղերով գան Հայաստան, Aravot.am-ը հետաքրքրվեց, արդյոք այդ նախագիծը ունենալո՞ւ է շարունակություն: Գ. Իսրայելյանն ասաց. «Հրավիրելու գաղափարը կա, բայց խնդիրներ կան»:
Պարոն Իսրայելյանի պատասխանի մանրամասները` տեսանյութում.
Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ