Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության արձագանքը Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին

Սեպտեմբեր 13,2012 10:44

 ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցում սպառնալիքներ էին հնչել կոնկրետ անձանց հասցեին։ Պարզվում է, ոստիկանությունը իրավասու չէ որեւէ քայլ ձեռնարկել այս կապակցությամբ: Մեր թղթակցի հարցին, թե ոստիկանությունը չի՞ պատրաստվում քայլեր ձեռնարկել նշված սպառնալիքների առնչությամբ, ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը երեկ պատասխանել է. «Վերը նշված հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն ՀՀ քր. օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի՝ հանցագործություն է համարվում սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել։ Բացի այդ, համաձայն ՀՀ քր. դատ. օր.-ի 183-րդ հոդվածի 1-ին մասի՝ քրեական գործ հարուցվում է ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա։ ՀՀ ոստիկանությունում վերը նշվածի վերաբերյալ բողոք չի ստացվել։ Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ քրեական իրավունքի տեսանկյունից սպառնալիքը պետք է լինի կոնկրետ, իսկ այն իրականացնելու վտանգը՝ իրական, իսկ հանցակազմը բացակայում է բոլոր այն դեպքերում, երբ սպառնալիքները հնչեցվում են անորոշ, կոնֆլիկտի ընթացքում, զայրույթի պահին եւ չունեն կոնկրետ հասցեատեր»։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930