Սեպտեմբերի 12-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում՝ Վ. Սարոյանի արձանի մոտ, քաղաքացու ոտքն արգելափակվել է ավտոբուսի դռների արանքում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Հրշեջ-փրկարարները բացել են թիվ 23 երթուղու «Բոգդան» մակնիշի 2284 Տ պ/հ ավտոբուսի դռները և ազատել 1994 թ. ծնված Էլեն Հակոբյանի ոտքը:
Տուժածը տեղափոխվել է Երևանի թիվ 2 հիվանդանոց և, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս գրվել:
ԱԻՆ