Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Արթուր Գրիգորյանը դարձյալ պարտվեց

Սեպտեմբեր 13,2012 10:29

Երեկ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժել է Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի։ Հիշեցնենք, որ Բագրատյանն առաջինն էր, որ, արձագանքելով մեր եւ փաստաբան Արթուր Գրիգորյանի վեճին, հայտարարեց, որ մեր էլեկտրոնային կայքում ընթերցողների գրած քոմենթները՝ Արթուր Գրիգորյան փաստաբանի մասին, իրավացի են. ինքն օգտվել է վերջինիս ծառայություններից եւ հրապարակավ հայտարարում է, որ նա խաբեբա է։ Բագրատյանի խոսքերը եւ եւս հինգ անձի մեզ տված հարցազրույցները Ա. Գրիգորյանը դիտարկեց որպես վիրավորանք ու զրպարտություն եւ դիմեց դատարան: Ընդ որում՝ բոլոր հայցերով նա պահանջում էր մեծ փոխհատուցումներ սահմանել, պարտադրել, որ հերքեն իրենց ասածները։ Իսկ որպես հայցի ապահովման միջոց՝ դատարաններն արգելանք էին դրել Գրիգորյանին քննադատել համարձակված բոլոր անձանց գույքի եւ նյութական միջոցների վրա։ Հրանտ Բագրատյանի գործով վճիռն արդեն չորրորդն է, որտեղ փաստաբանը պարտություն է կրում:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930