Այսօր` սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհի` դեպի Նորք տանող հատվածում մոտ 15 մ երկարությամբ ճանապարհի փլոււզում է տեղի ունեցել:
Ինչպես փլուզման վայրից տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով «Մերսեդես E 320» մակնիշի 55 ՍՏ 009 համարանիշի ավտոմեքենան մոտ 25 մ գլորվել է ցած, որտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր էր ժամանել նաև անձամբ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Գ.Շամշյանը հայտնում է նաև, որ դեպքի վայրում են եղել մի քանի սափրագլուխներ, որոնք հավանաբար այդ շինարարության տերերն են, և ենթադրաբար, փլուզումը տեղի է ունեցել նրանց մեղքով:
Ըստ Shamshyan.com-ի