Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստացվել է նախագահին ուղղված նամակի պատասխանը

Սեպտեմբեր 12,2012 21:33

Օգոստոսի 1-ին Կապանի 8 հ/կ-ներ դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով կասեցնել Նոր Աստղաբերդ համայնքի տարածքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությանը տրված ոսկու հանքի որոնողական աշխատանքների արտոնագիրը` մտահոգություն հայտնելով, որ տվյալ ընկերության կողմից իրականացված աշխատանքերը մեծ վտանգ են ներկայացնում մարզկենտրոնը սնուցող խմելու ջրերի համար:

Ինչպես տեղեկացրել էինք, մասնագետները հավաստիացնում են, որ «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությանը հետաքրքրող հանքամարմինը գտնվում է քաղաքի ջրի ակունքներում` քաղաքին ջուր սնուցող 2 հիմնական վտակների արանքում եւ պնդում, որ ցանկացած տիպի աշխատանքներ միանշանակ ազդելու են խմելու ջրի վրա: Արդեն ստացվել է հ/կ-ների կողմից  նախագահին ուղղված նամակի պատասխանը: Այն  ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի կողմից: Պատասխան գրությունում նշվել է, որ  Կապան քաղաքի ջրամատակարարման համար օգտագործվող «Գեղիի» ջրի մաքրման կայանի ջրընդունիչ կառուցվածքներից վերեւ գտնվող հանքավայրի ուսումնասիրության աշխատանքների կատարման հետեւանքով, գետի ջի աղտոտման հնարավորությունների կանխարգելման նպատակով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի եւ «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ի միջեւ ստորագրվել է հուշագիր:  Իսկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից առաջարկվել է բարձրացված հարցի բազմակողմանի ուսումնասիրության նպատակով ստեղծել հանձնաժողով`շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Կնքված երկկողմանի հուշագրով նախատեսված է` Կապան քաղաքի ջրամատակարարման «Գեղիի»  ջրի մաքրման կայան մուտք գործող գետի ջրերի աղտոտումը, պղտորումը բացառելու նպատակով`  «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ի կողմից երկարբանական-հետախուզական  աշխատանքների կազմակերպման ընթացքում, մեքենաների, տեխնիկական միջոցների եւ անհրաժեշտ նյութերի տեղափոխման ժամանակ գետը պղտորելուց խուսափելու համար,   գետանցման հատվածներում տեղադրել համապատասխան խողովակներ կամ կամրջակներ: «Գետի ջրի աղտոտման, պղտորման դեպքերում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պահանջով եւ ներկայացրած փորձագիտական խմբի միջոցով, «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ի միջոցներով   պետք է իրականացնել ջրի որակի հետազոտություններ գետի տարբեր հատվածներում, կատարել տվյալների համադրում եւ վերլուծություն` նեկայացնելով դրանց պատճառները: Անհրաժեշտության դեպքում կողմերը տեղեկատվություն են հրապարակում համապատասխան ԶԼՄ-ների միջոցով:  Երկրաբանական-հետախուզական աշխատանքների դրական արդյունքների հիման վրա հանքավայրի շահագործման աշխատանքները սկսելուց առաջ «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ի կողմից նախապես լուծվում է  ջրի մաքրման կայանների, ջրընդունիչ կառուցվածքի տեղափոխման, ջրի որակի հուսալի ապահովման հետ կապված համալիր խնդիրները: Աշխատանքների փոխահամագործակցված կազմակերպման, ի հայտ եկած  ընթացիկ խնդիրների լուծման, օպերատիվ արձանագրման նպատակով` ստեղծել աշխատանքային խմբեր», -ամրագրված է օգոստոսի 10-ին երկու կողմերի միջեւ կնքված հուշագրում:  Սակայն հ/կ-ներին չի հանգստացրել հուշագրի կնքման փաստը:

«Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը նշում է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հորատումներ կատարելով, բնական հողածածկը ոչնչացնելով` անձրեաջրերը, մակերեւութային ջրերը որակական փոփոխութունների չեն ենթարկվի: «Եթե աշխատանքների արդյունքում ջրի որակական փոփոխություններ լինեն, էլ ո՞ւմ է պետք այս հուշագիրը: «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ի կողմից Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանն ուղարկված գրությունում նշված է, որ Ոսկեձոր տեղամասը գտնվում է Բարգուշատի լեռնաշղթայի 3150-3300մ գագաթի  անցնող լանջերին, որտեղ աղբյուներ կամ վտակներ ընդհանրապես չկան  եւ հեռավորությունը ջրահավաք կառույցից ավելի է քան 15 կմ: Հեռավորությունն ի՞նչ կապ ունի,  վտակները գետնի տակի՞ց չեն դուրս գալիս, այլ լանջերից են ջրերը հոսում դեպի ջրահավաք ավազան: Ոջունելի է գետնանցումներ կառուցելու քայլը, բայց դա խնդրի լուծման  1 տոկոսն է կազմում ընդամենը», – նշում է Ա.Փարսադանյանը:

«ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ նախատեսում է ուսումնասիրությունների աշխատանքների հիմնական ծավալն իրականացնել նոր ճանապարհով` շրջանցելով եւ մեկընդմիշտ թողնելով Կապանով անցնող ճանապարհահատվածը, իսկ նոր ճանապարհը  դեպի Ոսկեձոր տեղամաս է գնալու մեկ այ ձորակով` Քիրս եւ Քյուրուտի հատվածով, որի մաքրման աշխատանքներն արդեն իրականացվում են:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930