Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց Գագիկ Ջհանգիրյանի կարծիքն իմանալու՝ ՀԱԿ խմբակցության անունից նամա՞կ է գրվել

Սեպտեմբեր 12,2012 18:55

ՀԱԿ խմբակցության համար Toyota Camry ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 15 մլն դրամ: Նույն մակնիշի մեքենաներ տրամադրվելու են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովներին: Այս առնչությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ առաջարկելով քննարկել այն հարցը, որ ԱԺ աշխատանքների ապահովման համար կարելի է ավելի էժան ավտոմեքենաներ գնել:

Երբ Aravot.am-ը խնդրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին մեկնաբանություն տալ այդ առաջարկության մասին, վերջինս վստահեցրեց, որ ինքը տեղյակ չէ, թե ՀԱԿ-ը ինչ է առաջարկել Հովիկ Աբրահամյանին եւ դրա մասին ոչինչ չգիտի:  Մինչդեռ Lragir.am-ի տեղեկատվությամբ՝ Լեւոն Զուրաբյանը Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակում գրել է. «Մեր խմբակցությունը միակարծիք է, որ այն պայմաններում, որ այսօր գտնվում է մեր պետությունը, նման ծախսն ուղղակի շքեղություն է: Աշխարհում ամենուրեք կառավարությունները կրճատում են ծախսերը, ելնելով համաշխարհային ճգնաժամից բխող դրամային միջոցների սղությունից: Հայաստանում այսօր նույնպես գոտիները ձգելու ժամանակն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել