Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀ իշխանությունները շարունակեն ԵՄ անդամ երկրների զահլան տանել Սաֆարովի գործով, ապա չի բացառվում, որ մարտի 1-ի հարցը՝ որպես պատասխան»

Սեպտեմբեր 12,2012 18:38

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանում առկա ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լըֆորին: Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը մի շարք կոնկրետ և խիստ հարցադրումների շարքում ընդգծեց. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հասարակությանը պատրաստում է պատերազմի, վարում ֆաշիստական քաղաքականություն: Այն, որ նա ներում է շնորհել ոճրագործին, որը սպանել է մարդուն միայն հայ լինելու համար, դրա վառ ապացույցն է: Եվրոպական հանությունն իրավունք չունի լռել»:

Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ վարչապետի այս հայտարարությունը և ինչ կտա այն Հայաստանին, Aravot.am-ը փորձեց պարզել՝ մեկնաբանություններ ստանալով քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանից. «Ոչինչ էլ չի նշանակում: ԵՄ անդամներն իրենց արձագանքը տվել են՝ հավասարապես դիտողություն անելով թե′ Հայաստանին, թե′ Ադրբեջանին: Ինչ քաղաքական կշիռ ունի ՀՀ-ն, այդ քաղաքական կշռով էլ պատասխան է ստացել: Ադրբեջանի կշիռը շատ ավելի բարձր է: Չմոռանանք, որ այն այլընտրանքային գազ է մատակարարում Եվրոպա, նավթ է մատակարարում, Անվտանգության խոհրդի անդամ է, տարածաշրջանում դեպի արևմուտք թեքվող երկրներից մեկն է և իր բնուջեն ՀՀ բյուջեի հետ համեմատած մի քանի անգամ ավելի մեծ է: Ուստի ԵՄ անդամները Հայաստանի հետ վարվեցին այնպես, ինչպես կվարվեին կովկասի մուրացկանի հետ: Չմոռանանք, որ Հայաստանը որ երկիր գնում է, ձեռքը պարզած փող է խնդրում: Նմանատիպ մուրացկան երկրներին ավելին չեն տալիս»:

Մեր այն դիտարկմանը, թե այդ դեպքում համարենք հարցը փակվա՞ծ, պարոն Բադալյանը պատասխանեց.  «Համարենք հարցը փակված է, եթե իհարկե Սաֆարովի գործը ինչ-որ խոշոր քաղաքական գեոպոլիտիկ սցենարի մի մասը չէ: Եթե գեոպոլիտիկ խաղի դետալ չէ, այլ առանձին իրադարձություն է, ապա որպես  առանձին իրադարձություն հարցը փակված է»:

Պարոն Բադալյանը մի մտահոգություն ունի. «Եթե ՀՀ իշխանությունները շարունակեն ԵՄ անդամ երկրների զահլան տանել Սաֆարովի գործով, ապա չի բացառվում, որ ԵԽԽՎ մոտակա նիստերից մեկում ԵՄ անդամ երկրները բարձրացնեն 2008-ի մարտի 1-ի դեռ չբացահայտված քրեական գործի հարցը՝ որպես պատասխան»:

Ա. Բադալյանը նաև նկատեց, որ շատերը խոսում են, թե այդ իրադարձությունը չի խանգարի այն հարյուրավոր հայերին, որոնք հենց այսօր էլ, եթե հնարավորություն ունենան, կգնան և մեծ հաճույքով կապրեն Հունգարիայում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930