Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը աշխատավարձը չտվեց, բայց ԿԳՆ-ն օգնեց

Սեպտեմբեր 12,2012 17:40

Aravot.am-ն օգոստոսի 31-ին «Կոտայքի մարզպետն ու Քաղսիի համայնքապետը չօգնեցին, որպեսզի ընդամենը 3 երեխա դպրոցական հագուստ ունենա» հրապարակմամբ անդրադարձել էր նախկին ոստիկան Մխիթար Ալումյանի եւ նրա տիկնոջ` Շուշանիկ Նասիբովայի այն դժգոհությանը, որ ՀՀ ոստիկանությունը հրաժարվում է վճարել Ալումյանի արտաժամյա աշխատանքի գումարը, ինչի պատճառով Ալումյաններն իրենց երեք երեխաների` 6-ամյա Նարեկի, Գայանեի ու Կարինեի համար չեն կարողացել դպրոցական հագուստ գնել, այդ պատճառով էլ երեխաները դպրոց չեն հաճախում:

Հիշեցնենք, որ արդեն 3 ամիս է նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը պարբերաբար բողոքի ակցիաներ` ինքնահրկիզման փորձ, հացադուլ, նստադուլ է կազմակերպում ՀՀ ոստիկանության շենքի եւ նախագահական նստավայրի մոտ`պահանջելով իր աշխատավարձը, ինչը ոստիկանությունը հրաժարվում է վճարել, պատճառաբանելով, որ այն գրանցամատյանները, որտեղ նշված են Ալումյանի արտաժամյա աշխատանքի ժամերն ու օրերը, անհետ կորել են:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը արձագանքելով Aravot.am-ի հրապարակմանը 60 հազար դրամ է տրամադրել Ալումյանների ընտանիքին:

Մեզ հետ զրույցում Շուշանիկ Նասիբովան իր շնորհակալությունը հայտնեց նախարարությանը եւ հավելեց, որ ցավոք, գումարր բավականացրել է միայն առաջին դասարանցի Նարեկի հագ ու կապի համար. «Ճիշտն ասած, կարողացա միայն Նարեկի համար կոստյում, շալվար, վերնաշապիկ ու կոշիկ առնել: Երեխու մի հատ կոստյումը 15 հազար դրամ էր, 35 հազարով Նարեկին հագուստ առա, մնացածն էլ, ինչ մեղքս թաքցնեմ, տունը ուտելու բան չկար, ես էլ ուտելու բան առա»:

Տիկին Նասիբովան նաեւ պատմեց, որ 6-ամյա Նարեկը շատ է ուրախացել, որ պետք է դպրոց գնա, միայն թե մի քիչ տխրում է, քույրերի համար. «Բայց ոչինչ, մյուս շաբաթ քույրերն էլ կգնան դպրոց. Նախագահականից խոստացել են, որ կօգնեն ու աղջիկներս էլ դպրոցական հագուստ կունենան»:

Տիկին Նասիբովան նաեւ հավելեց, որ վերջապես ամուսնու` աշխատանքի ընդունելու դիմում-խնդրանքն իրականացել է: Մխիթար Ալումյանը, որը նախկին ոստիկան էր, այժմ արդեն պայմանագրային զինծառայող է եւ շուտով գործի կանցնի:

Իսկ ինչ վերաբերում է նախկին ոստիկանի արտաժամյա աշխատանքի հավելավճարների համար Ալումյանի պայքարին, ապա տիկին Նասիբովան վստահեցրեց, որ ամուսնու «գործով» սկսել է զբաղվել «Շահերի պաշտպանության աջակցության կենտրոնը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930