Երեկ «Դալան» ցուցասրահում տեղի ունեցավ ժամանակակից արվեստի ներկայացուցիչներ Գագիկ Չարչյանի, Դավիթ Կարեյանի, Եվգինե Մարտիոսյանի, Արթուր Սարգսյանի, Կարինե Մնացականյանի, Դիանա Հակոբյանի, Կարինե Մացակյանի եւ Մերի Մունի խմբակային ցուցահանդեսը:
Aravot.am-ի հետ զրույցում Եվգինե Մարտիրոսյանն ասաց, որ կցանկանար տեսնել ժամանակակից արվեստի համապատասխան թանգարան, քանի որ վերջին տարիների ընթացքում ստեղծվել են բազմաթիվ լավ գործեր. «Հենրիկ Իգիթյանի հիմնադրած թանգարանում ցուցադրվում են ժամանակակից արվեստի մի շարք գործեր, բայց մնացածները չեն արխիվացվել: Միաժամանակ փաստեմ, որ մեր ժողովուրդը սիրում է արվեստը, պարզապես այն ճիշտ լուսաբանման եւ քարոզչության կարիք ունի»:
Արվեստագետ Արթուր Սարգսյանի կարծիքով, արվեստը Հայաստանում անուշադրության է մատնված. «Փոխարենը, կան ժամանակակից արվեստի երիտասարդ ներկայացուցիչներ, ովքեր առավել ազատ են եւ մաքուր»:
Կարդացեք նաև
Մանրամասներն ընթերցեք «Առավոտի» վաղվա համարում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ