ԱԺ-ում կառավարություն-պատգամավորներ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՀ արտգործնախարարությունը՝ օգոստոսի 31-ից հետո:
Պարոն Վարդանյանը նկատի ուներ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելուց հետո: Հարցին պատասխանած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կարճ խոսեց. «Օգոստոսի 31-ից հետո բազմաթիվ անգամ հայտարարություններ են եղել հանրապետության նախագահի, ԱԳՆ-ի եւ այլոց կողմից: Դուք նաեւ գիտեք միջազգային հանրության արձագանքի մասին եւ դա արդյունքն է մեր քայլերի ու գործունեության»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ