Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանին գրավոր երաշխիքներ կտան

Սեպտեմբեր 12,2012 17:25

 ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղելով կառավարության անդամներին, խոսեց Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում ՏԻՄ ընտրությունների ժամանակ  տեղի ունեցած ծեծկռտուքների մասին, հղում անելով ԶԼՄ-ների հրապարակումներին:

Պարոն Մանուկյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է արվել այդ իրադարձություններից հետո համայնքի բնականոն առօրյան ապահովելու համար, քանի որ տեղացիները դժգոհում են եւ անհանգստացած են:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ միջադեպում շոշափվում է գյուղապետի եւ պատգամավորներից մեկի որդու անունը, Արամ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի, որպեսզի ԱԺ նախագահը եւ ոստիկանապետը իրենց ուշադրության կենտրոնում պահեն այդ գործը եւ տվյալ համայնքում կայանալիք ընտրությունները: «Ես երաշխիքներ եմ ուզում»,- ասաց Արամ Մանուկյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ  կառավարությունը ցանկանում է գրավոր պատասխանել Մանուկյանի հարցին: Վերջինս չընդդիմացավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930