Սեպտեմբերի 9-ին, ինչպես մյուս համայնքներում, Սպիտակում ևս տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Aravot.am-ը Սպիտակում տեղի ունեցած ընտրությունների մասին տեղեկատվություն ստացավ ԱԺ պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ Սպիտակի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Հովհաննես Սահակյանից:
Մեզ հետ զրույցում գնահատելով Սպիտակում տեղի ունեցած ավագանու ընտրությունները, ԱԺ պատգամավորը նշեց. «Սպիտակում ընտրություններն անցել են նորմալ, արդար, թափանցիկ: Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված երկու թեկնածուները՝ Մանվել Խոյեցյանն ու Արգամ Սահակյանն անցել են ավագանի: Հատկանշանական է, որ Սպիտակում ընտրությունները հարկադրված, կամ այլ քաղաքական ուժի առաջադրումով չեն անցել: Մենք գտնում ենք, որ բոլորն էլ մեկ թիմ են և Սպիտակի ապագայի հետ կապված, այս ավագանին համախմբված, որոշակի կարևոր և լուրջ գործեր է կատարելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև